2570 դիտում
18:22 23-03-2020
Միկել Արտետան ապաքինվել է կորոնավիրուսից
«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան հայտարարել է, որ ապաքինվել է կորոնավիրուսից, հայտնում է [url=https://armsport.am/2020/03/23/%d5%a5%d5%bd-%d5%a1%d5%ba%d5%a1%d6%84%d5%ab%d5%b6%d5%be%d5%a5%d5%ac-%d5%a5%d5%b4-%d5%a5%d5%bd-%d5%b0%d5%ab%d5%b4%d5%a1-%d5%ac%d5%a1%d5%be-%d5%a5%d5%b4%e2%80%a4-%d5%a1%d6%80%d5%bf%d5%a5%d5%bf%d5%a1/]Armsport.am[/url]-ը:
«Ես հիմա լավ եմ: Ես զգում եմ, որ ապաքինվել եմ: Երեք-չորս օր տևեց, որպեսզի ախտանիշները վերանան: Ես ինձ շատ ավելի լավ եմ զգում: Ես ավելի շատ էներգիա ստացա: Հիմա ես իսկապես շատ լավ եմ զգում:
Ամեն ինչ շատ արագ տեղի ունեցավ: Երեքշաբթի ես ինձ վատ զգացի և գնացի բժշկի, բայց նա այնտեղ չէր: Մարզվելուց հետո ինձ զանգահարեցին տնօրենների խորհրդից: Ինձ ասացին, որ «Օլիմպիակոսի» նախագահ Էվանգելոս Մարինակիսը դրական թեստ է հանձնել: Ես ասացի, որ ինձ լավ չեմ զգում:
Անցած չորեքշաբթի ես անցա բուժզննում, իսկ ուրբաթ օրը ինձ ախտորոշեցին: Մենք դա պետք է զեկուցեինք Պրեմիեր լիգայի ղեկավարությանը: Ակնհայտ է, որ յուրաքանչյուրը, ով ինձ հետ շփվել էր, պետք է կարանտինացվեր: Հետևաբար, բոլոր հանդիպումները պետք է չեղյալ հայտարարվեին»,- ասել է Արտետան:
Նմանատիպ նյութեր
1063 դիտում
17:21 11-09-2014
Մեսութ Օզիլը ր Միկել Արտետան շարք են վերադարձել
2369 դիտում
19:53 20-12-2019
Միկել Արտետան՝ «Արսենալի» նոր գլխավոր մարզիչ
2195 դիտում
18:32 01-03-2021
Միկել Արտետան կարող է գլխավորել «Բարսելոնան»
Այս բաժնից
3088 դիտում
10:00 19-01-2025
Ադելիա Պետրոսյանը հաղթել է Ռուսաստանի առաջնության կանանց մրցաշարում
3013 դիտում
17:01 18-01-2025
Հայտնի են Հայաստանի շախմատի տղամարդկանց և կանանց առաջնությունների 4-րդ խաղափուլի արդյունքները
2452 դիտում
12:56 18-01-2025
Լրացել է «Նոայի» և Պաբլո Սանթոսի միջև կնքած պայմանագրի ժամկետը