«Վալենսիայի» 10 խաղացող վարակվել է կորոնավիրուսով
«Վալենսիայում» կորոնավիրուսից վարակվելու ծավալները մեծ չափերի են հասել: Վարակվել է թիմի 10 խաղացող և 15 աշխատակից:
«Վալենսիան» որոշել է չհրապարակել վարակվածների անունները՝ համարելով դա անձնական կյանքի իրավունքին միջամտություն:
Ավելի վաղ նշվել էր, որ կորոնավիրուսից վարակվել են թիմի պաշտպաններ Էսեկիել Գարայը, Էլիակիմ Մանգալյան և Խոսե Գայան, որոնք չեն թաքցրել վարակված լինելու փաստը: Ավելի ուշ թեստ հանձնածների 35%-ի պատասխանը դրական է եղել, և բոլոր դեպքերում՝ առանց սիպտոմների:
Իսպանիայում ներկա պահին վարակված է 64 059 մարդ: