3369 դիտում
17:46 27-03-2020
«ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ապահովագրական ընկերությունը հաճախորդներին ներկայացրել է նոր պաշտոնական կայքը
2020 թվականի մարտի 25-ին ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ Ապահովագրական ընկերությունը հաճախորդներին ներկայացրեց նոր պաշտոնական կայքը` [url=https://ingoarmenia.am/]www.ingoarmenia.am[/url], որն իր ժամանակակից տեսքով, օգտվելու պարզությամբ և թվային լուծումների բազմազանությամբ առանձնանում է ապահովագրական ոլորտում:
Ստեղծված իրավիճակում սպասարկման անընդհատությունը ապահովելու նպատակով ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ-ն հաճախորդներին է ներկայացրել ապահովագրական ընկերության պաշտոնական կայքի նոր տարբերակը, որը ստեղծվել է հաճախորդների հարմարավետությունն ու տրամադրվող ծառայությունների հասանելիությունը ապահովելու համար:
Ստորև կարող եք ծանոթանալ ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ-ի պաշտոնական հայտարարությանը` «Հարգելի' հաճախորդներ,
ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ ընկերությունը մշտապես հոգ է տանում Ձեր հարմարավետության համար, եւ ստեղծված իրավիճակում սպասարկման անընդհատությունը ապահովելու նպատակով սիրով տեղեկացնում ենք, որ գործարկել ենք մեր նոր կայքը՝ www.ingoarmenia.am անփոփոխ հասցեով։
Կայքը լիովին համապատասխանում է ժամանակակից պահանջմունքներին՝ ինչպես արտաքին դիզայնով, այնպես էլ բազմաֆունկցիոնալությամբ։
Ստորեւ ներկայացնում ենք կայքի նոր գործիքակազմի վերաբերյալ տեղեկատվություն.
1. ONLINE Հարթակ – ([url=https://online.ingoarmenia.am/]https://online.ingoarmenia.am[/url]/) այցելելով մեր նոր առցանց հարթակ՝
[b]Դուք կկարողանաք.[/b]
Կնքել Ճանապարհորդության ապահովագրության պայմանագիր հաշված րոպեների ընթացքում, կամ հաշվել ապահովագրության արժեքը,
Կնքել ԱՊՊԱ պայմանագրեր կամ հաշվել վերջինիս արժեքը,
Ստուգել առողջության ապահովագրության Ձեր հայտերի կարգավիճակը՝ մուտքագրելով Ձեզ տրամադրված հայտի համարը,
Կատարել վճարումներ, կամ Ձեր բանկային քարտը կցել Ձեր գործող պայմանագրին՝ պարբերական վճարներ գեներացնելու նպատակով,
Ստուգել Ձեր գործող պայմանագրերի կարգավիճակը եւ ավարտի ամսաթիվը՝ մուտքագրելով պայմանագրի համարը։
2. Հիմնական կայք – այստեղ կարող եք ծանոթանալ մեր բոլոր գործող պրոդուկտներին նորություններին, առաջարկներին, ֆինանսական ցուցանիշներին, եւ այլն շատ ու շատ տեղեկատվության։
Հուսով ենք՝ մեր ծառայությունների հասանելիությունը հասցվել է էլ ավելի բարձր մակարդակի։ Եթե կունենաք կայքի վերաբերյալ առաջարկություններ կամ դիտողություններ, կարող եք այն ներկայացնել կայքում գործող Business Chat-ի միջոցով։
Հիշեցնում ենք, որ արտակարգ դրության պայմաններում մենք աշխատանքը կազմակերպում ենք հեռավար, եւ կայքի նոր հնարավորությունները կօգնեն Ձեզ եւ մեզ ապահովել անխափան սպասարկում։
Ի լրումն այս ամենի՝ տեղեկացնում ենք, ԻՆԳՈ ԱՐՄՄԵՆԻԱ ընկերությունը ակտիվորեն աջակցում է Պարետատան աշխատանքներին, եւ կրկին անգամ հիշեցնում ենք տանը մնալու անհրաժեշտության եւ մեր հեռավար ծառայություններից օգտվելու մասին»:
Նմանատիպ նյութեր
1444 դիտում
15:48 26-01-2016
«Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերությունը ամփոփում է 2015 թ-ի արդյունքները
Այս բաժնից
856 դիտում
15:40 27-11-2024
2025թ. խմելու ջրի սակագինը սպառողների համար չի բարձրանա
1147 դիտում
15:26 27-11-2024
Օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կնվազի 5-8 աստիճանով
793 դիտում
15:09 27-11-2024
ՀԱՊԿ-ին անդամակցությունը հավ չի, որ դնես սառնարան, սառեցնես, հետո հանես. Արթուր Խաչատրյան