Կենտրոնական բանկը սահմանել է նոր փոխարժեքներ
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մարտի 27-ին, կազմել է 498.43 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 1.19 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։
Եվրոյի փոխարժեքը կազմել է 548.22 դրամ (աճել է 3.89 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 608.88 դրամ (աճել է 16.52 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 6.40 դրամ (աճել է 0.05 դրամով)։