211652_close_icon
views-count1628 դիտում article-date 16:22 27-03-2020

ՍԱՏՄ-ին տրամադրվել են պաշտպանիչ պարագաներ

Վերջին տարիներն ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի և «Ռազմավարական Զարգացման Գործակալություն» հասարակական կազմակերպության միջև ձևավորվել են համագործակցային սերտ հարաբերություններ: Այս մասին հայտնեցին Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։ Կարևորելով նոր կորոնավիրուսային (COVID-19) վարակի դեմ պայքարի միջոցառումներում Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի լուրջ դերակատարությունը՝ «Ռազմավարական Զարգացման Գործակալություն»-ը, Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության ֆինանսավորմամբ, Տեսչական մարմնին է տրամադրել պաշտպանիչ պարագաներ՝ հատուկ հանդերձանքի 200 հավաքածո, հեռահար ջերմաչափման 5 սարք, ախտահանիչ նյութեր, 500 դիմակ-ռեսպերատոր և 500 ձեռնոց, վարակի տարածումը կանխարգելող միջոցառումների իրականացմանն աջակցելու նպատակով: «Ռազմավարական Զարգացման Գործակալություն» ՀԿ-ն, Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության և այլ միջազգային դոնորների ֆինանսավորմամբ, իրականացնում է տնտեսական, կրթական և ոլորտային զարգացման նախագծեր Հայաստանի հեռավոր մարզերի 200 բնակավայրերում:

Նմանատիպ նյութեր