9645 դիտում
15:26 27-03-2020
Վարչապետը զանգահարում է պատահական հեռախոսահամարներով և հետաքրքրվում քաղաքացիների որպիսությամբ. ՈՒՂԻՂ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում ուղիղ հեռարձակմամբ զանգահարում է պատահական հեռախոսահամարներով ու հետաքրքրվում, թե կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակի պայմաններում քաղաքացիներն ինչպես են զգում, ինչպես են դիմանում սահմանափակումներին:
«Ամենակարևոր խնդիրներից մեկը, որ ես ունեմ, քաղաքացիների հետ շփումն ապահովելն է: Սակայն արտակարգ դրության պայմաններում դա ճիշտ չէ անել, հակառակ դեպքում կստացվի, որ մենք խախտում ենք մեր սահմանած կանոնները: Բայց մյուս կողմից շատ կարևոր է իմանալ, թե այս օրերին ինչ են զգում քաղաքացիները, ինչպես են ապրում, ինչպես են հաղթահարում, դիմանում սահմանափակումներին: Այսօր առավոտից էքսպերիմենտ եմ արել` զանգ եմ կատարել պատահական համարով և զրույց եմ ունեցել մի ընտանիքի անդամների հետ` կապված ընթացիկ իրավիճակի հետ»,-ասաս Փաշինյանն ու նշեց, որ դա օգնում է իրեն խնդիրներն ավելի լավ հասկանալու և տնտեսական ու սոցիալական փաթեթների ձևավորման գործում ավելի ճշգրիտ լինելու:
Վարչապետը զանգահարեց նաև պատահական հեռախոսահամարով և հետաքրքրվեց մի տարեց կնոջից, ով ապրում է ամուսնու հետ ու ունի տեղաշարժման սահմանափակումներ, թե իր գնումներն ով է կատարում: Վարչապետը նշեց, որ տիկնոջ հեռախոսահամարը կփոխանցի, որպեսզի սոցիալական աշխատողները այս հարցին հետևողական լինեն:
[b]ՀՀ կառավարությունը Հայաստանում արտակարգ դրություն է հայտարարել: Արտակարգ դրությունը գործում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ից, ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 17:00-ն:
Մարտի 24-ի ժամը 23:59-ից մինչև մարտի 31-ը, ժամը 23:59-ն ՀՀ ամբողջ տարածքում սահմանափակված է մարդկանց ազատ տեղաշարժվելու իրավունքը:
Հայաստանում մարտի 27-ի՝ ժամը 10:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 329 է: Կորոնավիրուսից ապաքինվել է 28 քաղաքացի: Մեկ քաղաքացի մահացել է:[/b]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
3826 դիտում
12:22 04-02-2014
Թեժ գիծ զանգահարում են հիմնականում տեղեկատվության համար. Երևանի քաղաքապետարան
12992 դիտում
09:40 14-08-2020
Նախակրթարանների աշխատողները սկսել են երեխաներին ցուցակագրել. մեկ առ մեկ զանգահարում են ծնողներին. «Ժողովուրդ»
Այս բաժնից
994 դիտում
16:57 23-11-2024
ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը հետևել է Նոր Հաճնի կամրջի շինաշխատանքներին
1132 դիտում
16:28 23-11-2024
Հայկ Մամիջանյանը, Տարոն Մարգարյանը և Հայկ Սարգսյանը կգործուղվեն Մոսկվա
733 դիտում
15:51 23-11-2024
Սպասվում է առանց տեղումների եղանակ, ջերմաստիճանը կնվազի