Հայաստանում կորոնավիրուսի դեմ պայքարում են նաեւ Բժշկական համալսարանի 400-500 ուսանողներ. armtimes.com. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս օրերին բուժաշխատողներից բացի, չեն քնում, գերլարված աշխատում են նաեւ ապագա բժիշկները։ Հայաստանում կորոնավիրուսի դեմ պայքարին մասնակցում են Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի 400-500 ուսանողներ։
Ինչպես հայտնում է [url=https://www.armtimes.com/hy/article/184084?fbclid=IwAR2XncCS_3v1qmKw5NIKL_kcLIBJ_yp-i2PWDTji0i2pA_5IhmFvkag5KJ4]armtimes.com[/url]-ը, նրանք այսպես մասնագիտական գիտելիքներն են ավելացնում՝ պրակտիկ աշխատանք կատարելով, ինչպես նաեւ ստեղծված իրավիճակից դուրս գալու համար ունենում իրենց ավանդը։ Մեզ հետ զրույցում այս մասին հայտնեց ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Շուշանիկ Դանիելյանը, որի խոսքով՝ աշխատանքներում ներգրավված ուսանողները շատ են, դժվար է հստակ թիվ նշել։
100-ից ավելին այս պահին կամավորական աշխատանք են իրականացնում համալսարանական 3 հիվանդանոցային համալիրներում («Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցային համալիր, «Մուրացան» հիվանդանոցային համալիր, «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ»), 8 հոգի «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում, շատերը՝ Երեւանի «Շտապ բժշկական օգնություն» ծառայությունում, տարբեր գերատեսչություններում։
Նրանք առանց վճարվելու տարբեր աշխատանքներ են իրականացնում՝ իրազեկման նյութեր տրամադրում, ջերմաչափում անում, օգնում բժիշկներին եւ այլն։ Դանիելյանի խոսքով՝ ԵՊԲՀ-ն վերապատրաստման կուրսեր է իրականացնում, նեղ պրոֆիլով բժիշկներին հմտություններ է փոխանցում, որպեսզի կարողանան ինֆեկցիոն եւ համաճարակաբանական գործողություններ իրականացնել։
Ինչպես հավելեց աշխատակազմի ղեկավարը, ուսանողները հիմնականում միացել են կամավորական աշխատանքին այն ժամանակ, երբ Հայաստանում վարակն սկսել է տարածվել՝ կապված կորոնավիրուսի հայտնաբերման երկրորդ առաջնակի դեպքի հետ։
Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=https://www.armtimes.com/hy/article/184084?fbclid=IwAR2XncCS_3v1qmKw5NIKL_kcLIBJ_yp-i2PWDTji0i2pA_5IhmFvkag5KJ4]կայքում[/url]։