4480 դիտում
13:32 27-03-2020
Ստուգումների արդյունքները մարտի 27-ի ժամը 9-ի դրությամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ոստիկանությունը շարունակում է ապահովել նոր կորոնավիրուսի հնարավոր տարածումը կանխելու նպատակով անձանց ազատ տեղաշարժի սահմանափակումների վերաբերյալ Պարետի որոշման կատարումը։ Մարտի 27-ի ժամը 9-ի դրությամբ ճանապարհային ոստիկանության ծառայողները հանրապետությունում հայտնաբերել են 44 տրանսպորտային միջոց, որոնց մեջ եղել են 2-ից ավելի անձինք, իսկ Պարետի որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մինչև մարտի 27-ի ժամը 9-ը՝ 1260 տրանսպորտային միջոց։ Որոշումը խախտած բոլոր անձինք իջեցվել են մեքենաներից։
Վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ են կազմվել հասարակական տրանսպորտի 34 վարորդների նկատմամբ, որոնք տեղափոխել են սահմանված քանակից ավելի ուղևորներ։
Բնակչությանը ևս մեկ անգամ հորդորում ենք` խստագույնս սահմանափակել բնակարաններից դուրս գալը և բնակարաններից դուրս գալ բացառապես ծայրահեղ անհրաժեշտության դեպքում։ Վարորդներին հորդորում ենք տեղափոխել միայն մեկ ուղևորի՝ պահպանելով Պարետի որոշմամբ սահմանված պահանջները։
[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
6395 դիտում
22:36 27-03-2020
Ստուգումների արդյունքները մարտի 27-ի ժամը 18-ի դրությամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
4062 դիտում
19:23 31-03-2020
Ստուգման արդյունքները մարտի 31-ի ժամը 9-ից 12-ի դրությամբ.ՏԵՍԱՆՅՈՒԹ
524 դիտում
21:04 31-03-2020
Ստուգման արդյունքները մարտի 31-ի ժամը 9-ից 18-ի դրությամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
592 դիտում
20:59 27-04-2024
Քաղաքացու օրվա կապակցությամբ մարզերում և Երևանում անցկացվել են մի շարք միջոցառումներ