2056 դիտում
13:16 27-03-2020
Երևան-Գյումրի-Երևան արագընթաց գնացքն արտակարգ դրության օրերին չի գործի
Հայաստանի Հանրապետությունում նոր տիպի կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով հայտարարված արտակարգ դրության օրերին երկաթուղային գրեթե բոլոր երթուղիներն աշխատում են իրենց չվացուցակով։
«[url=https://armenpress.am/arm/news/1010255.html]Արմենպրես[/url]»-ի հաղորդմամբ՝ այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ տրածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը։
«Երկաթուղային բոլոր երթուղիներն աշխատում են իրենց նույն չվացուցակներով և ռեժիմով։ Բացառություն է կազմում ուրբաթ, շաբաթ և կիրակի օրերին աշխատող Երևան-Գյումրի-Երևան արագընթաց գնացքը։ Ուղևորահոսք չլինելու պատճառով այսօրվանից միառժամանակ դադարեցվում է այդ երթուղով գործող գնացքի աշխատանքը»,- նշեց Սիմոնյանը։
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
721 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
745 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»