Հայաստանում 2 ամսական երեխան ու նրա մայրը վարակվել են կորոնավիրուսով
Հայաստանում 2 ամսական երեխան ու մայրը վարակվել են կորոնավիրուսով։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում ուղիղ եթերում ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
«Երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ այդ մասին տեղեկացված չեմ եղել, ինձ դեռ այդ մասին չէին զեկուցել: Երեխան ընդհանրապես սիմպտոմներ չունի, մայրը երկու օր ջերմել է: Մայրիկն էլ այս պահին սիմպտոմներ չունի: Նրանք երկուսն էլ գտնվում են հիվանդանոցում, բժիշկների հսկողության տակ, և ամեն ինչ արվում է նրանց հարմարավետությունը հնարավորինս ապահովելու և առողջությունը վերականգնելու համար»,-ասաց Արսեն Թորոսյանը:
Նախարարը, չնայած դրան, կրկնեց, որ վերականգնելու կարիք չկա էլ: Նա հույս հայտնեց, որ ժամանակը լրանալուն պես նրանք բացասական թեստերով դուրս կգրվեն հիվանդանոցից: