Խստորեն հետևեք ազատ տեղաշարժի և այլ սահմանափակումների կանոններին․ Ավինյանը տեսանյութ է հրապարակել
ՀՀ պարետ Տիգրան Ավինյանն իր ֆեյսբուքյան էջում հորդորել է խստորեն հետեւել սահմանափակումներին:
«Խստորեն հետեւեք ազատ տեղաշարժի եւ այլ սահմանափակումների կանոններին:
Դրանք գործում են միմիայն վարակի հնարավոր տարածումը կանխելու եւ հանրության անվտանգությունն ապահովելու համար»,-գրել է նա եւ տեսանյութ հրապարակել: