Անձնակազմի հոգեբանական պատրաստության ծրագրի շրջանակներում բանակի <<Ասպարեզ>> ուսումնական կենտրոնում մարտի 26-ին անց են կացվել տանկավախության հաղթահարման մարզումներ, որոնց հետևել է նաև ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանը:
<<Տանկավախության հաղթահարումը, հրաձգային զենքի և նռնակների միջոցով հակառակորդի զրահատեխնիկայի հարձակման կասեցումը>> թեմայով պարապմունքների մեկնարկին, զորամասի հրամանատարը պարզաբանել է անցկացվող միջոցառման ուսումնական նպատակները, առանձնահատկություններն ու մեթոդները, որից հետո ծավալված ուսումնական կետերում նորակոչիկները ծանոթացել են անվտանգության կանոններին, հակատանկային նռնակների օգտագործման ու նետման կարգին, հրաձգային զենքով տանկերի ուղղությամբ կրակ վարելու առանձնահատկություններին:
Բուն գործողության իրականացմանը զուգահեռ, ծավալվել են նաև հակատանկային կառավարվող համալիրների և նռնականետորդների կրակային դիրքեր, որոնց մարտական հաշվարկները, կատարելով տարբեր նորմացույցեր, զարգացրել են մարտավարամասնագիտական ունակությունները:
Պարապմունքների ավարտին ամփոփվել են արդյունքները և նշվել այն բոլոր դրական միտումներն ու տեղ գտած բացթողումները, որոնք պետք է հաշվի առնվեն հետագայում նման վարժանքների անցկացման ժամանակ:
SHAMSHYAN.com-ի հարգելի ընթերցողներ և գործընկերներ,
սերվերի ցանցային համակարգի բարելավման նպատակով ընթանում են տեխնիկական աշխատանքներ, կայքը մասնակի կամ ամբողջությամբ անհասանելի կլինի:
Ներողություն ենք խնդրում հնարավոր անհարմարությունների համար:
Անձնակազմի հոգեբանական պատրաստության ծրագրի շրջանակներում անցկացվել են տանկավախության հաղթահարման մարզումներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
2020.03.26 18:52


Twitter
Вконтакте
Одноклассники
