2563 դիտում
14:15 26-03-2020
Արցախում սահմանափակումներ են սահմանվել
Արցախի Հանրապետութունից հաղորդում են, որ կառավարության 2020 թվականի մարտի 26-ին ընդունած որոշմամբ, հանրային իշխանության մարմինների և նրանց ենթակա կազմակերպությունների գործունեության նկատմամբ սահմանվել են մի շարք սահմանափակումներ:
Այդ մասին հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը։
«Մասնավորապես՝ Հանրապետության հանրային իշխանության մարմինների գործունեությունը հնարավոր բոլոր դեպքերում իրականացվելու է հեռավար/առցանց եղանակով՝ միաժամանակ ապահովելով մարմնի գործառույթների անխափան իրականացումը: Հանրային իշխանության մարմինների վարչական շենքերում արգելվում է աշխատակիցների մուտքը, եթե առանձին աշխատակիցների մասով առկա չէ մարմնի ղեկավարի ցուցումը:
Բացի այդ, կառավարության որոշմամբ ժամանակավորապես դադարեցվում է պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների սպասարկման գրասենյակների գործունեությունը, իսկ դրա անհնարինության դեպքում՝ սահմանափակվում է դրանց գործունեությունը՝ էապես նվազեցնելով աշխատանքային ժամերն ու անձնակազմի թիվը։
Առցանց ծառայությունների առկայության դեպքում ծառայությունները մատուցվում են բացառապես էլեկտրոնային եղանակով, իսկ դրա անհնարինության պարագայում՝ անհետաձգելի անհրաժեշտության դեպքում. կառավարության որոշման համաձայն, քաղաքացիների անհետաձգելի կարիքներին արձագանքելու նպատակով պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններն իրենց պաշտոնական կայքէջերի, սոցիալական ցանցերի և զանգվածային լրատվության միջոցներով կհրապարակեն մարմինների գործող հեռախոսահամարների, կայքէջերի, էլեկտրոնային փոստի հասցեների և կապի այլ միջոցների վերաբերյալ տվյալներ», – ասված է հայտարարության մեջ:
Կառավարության սույն որոշման գործողության ժամկետ է սահմանվել մինչև մարտի 31-ը ներառյալ:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1893 դիտում
12:52 05-06-2014
Գեղաշեն համայնքում կարանտինային սահմանափակումներ են սահմանվել
2233 դիտում
19:20 16-01-2021
Ասկերանի շրջանի Նորագյուղ և Հովսեփավան համայնքներում սահմանվել են ելքի և մուտքի մասնակի սահմանափակումներ
8306 դիտում
10:15 02-10-2020
Հայաստանում և Արցախում հոկտեմբերի 2-ից գործելու են մի շարք սահմանափակումներ և կարգավորումներ
Այս բաժնից
1240 դիտում
23:06 26-11-2024
Սիրիան հայտարարել է Իսրայելի հարվածների մասին
1198 դիտում
22:40 26-11-2024
Չինաստանը ԱՄՆ-ին կոչ է արել դադարեցնել քաղաքական շահարկումները
1225 դիտում
21:53 26-11-2024
ՌԴ-ն պատժամիջոցներ է սահմանել Բրիտանիայի քաղաքական վերնախավի ներկայացուցիչների նկատմամբ