211652_close_icon
views-count8418 դիտում article-date 22:44 25-03-2020

Պարետի նոր որոշումը․ թերթերի տպագրությունն արգելվեց․ մեկ օր անց թույլատրվեց

[b]ՊԱՐԵՏԻ ՈՐՈՇՈՒՄ[/b] 25 մարտի, 2020 N 17 ՊԱՐԵՏԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 24-Ի N 14 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի թիվ 298-Ն որոշմամբ՝ 1. Պարետի 2020 թվականի մարտի 24-ի «Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում տնտեսական գործունեության տեսակների նկատմամբ կիրառվող սահմանափակումների վերաբերյալ» N 14 որոշման (այսուհետ՝ Որոշում) հավելվածի՝ (ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՂՋ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐԱՊԵՍ ԱՐԳԵԼՎԱԾ ՏԵՍԱԿՆԵՐԻՑ ԲԱՑԱՌՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ) 2-րդ կետը լրացնել հետևյալ ենթակետերով՝ 57)«17.11» - Թաղանթանյութի արտադրություն 58) «17.12» - Թղթի և ստվարաթղթի արտադրություն 59) «17.21» - Ալիքավոր թղթի և ստվարաթղթի, թղթից և ստվարաթղթից տարայի արտադրություն 60) «17.23» - Գրասենյակային թղթե պիտույքների արտադրություն 61) «17.29» - Թղթե և ստվարաթղթե այլ արտադրատեսակների արտադրություն 62) «18.12» - Այլ պոլիգրաֆիական արտադրանքի (բացի թերթերից) տպագրություն՝ բացառապես փոստային նամականիշների, դրոշմանիշների մասով 63) «22.22.0» - Փաթեթավորման համար պլաստմասսե արտադրատեսակների արտադրություն 64) «23.13.0» - Սնամեջ ապակե արտադրատեսակների արտադրություն 65) «18.11» - Թերթերի տպագրություն 66) «20.11» – Արդյունաբերական գազերի արտադրություն 67) «20.14.9» - Այլ հիմնային օրգանական քիմիական նյութերի արտադրություն, չներառված ուրիշ խմբավորումներում 68) «23.52» - Կրի, գիպսի և գաջի արտադրություն 69) «24.42» - Ալյումինի արտադրություն 70) «47.62» - Թերթերի և գրասենյակային պիտույքների մանրածախ առևտուր մասնագիտացված խանութներում 71) «47.9» - Մանրածախ առևտուր կրպակներից, տաղավարներից կամ շուկաներից դուրս 72) «58.13» - Թերթերի հրատարակություն 73) «69.10.0» - Իրավաբանական գործունեություն՝ բացառապես փաստաբանական գործունեության մասով 74) «94.91.2» - Կրոնական ծեսեր (հոգեհանգստի և այլնի) կատարման ծառայություններ 2. Որոշման հավելվածի 2-րդ կետի 30)-րդ ենթակետը շարադրել հետևյալ բովանդակությամբ. «30) «47.11» - Սննդամթերքի, խմիչքների և ծխախոտային արտադրատեսակների գերակշռությամբ մանրածախ առևտուր ոչ մասնագիտացված խանութներում» 3. Որոշման հավելվածի 2-րդ կետի 38)-րդ ենթակետը շարադրել հետևյալ բովանդակությամբ. «38) «49» - Ցամաքային տրանսպորտի գործունեություն և փոխադրում խողովակաշարերով, բացի՝ ա. «49.31.4» - Ավտոբուսներով և միկրոավտոբուսներով միջմարզային կանոնավոր ուղևորափոխադրումներ. բ. «49.39.5» - Ավտոբուսներով միջմարզային ոչ կանոնավոր ուղևորափոխադրումներ. գ. «49.39.6» - Միկրոավտոբուսներով միջմարզային ոչ կանոնավոր ուղևորափոխադրումներ»: 4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից: [b]ՏԻԳՐԱՆ ԱՎԻՆՅԱՆ[/b]

Նմանատիպ նյութեր