211652_close_icon
views-count2379 դիտում article-date 12:56 25-03-2020

ԱԺ-ն քննարկել է հակառակորդի նախահարձակ գործողությունից տուժած զինծառայողներին հատուցում տալու հարցը

Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկեց կառավարության կողմից ներկայացված օրենքի նախագիծը, որով առաջարկվում է ընդլայնել «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի» շահառուների շրջանակը, հատուցում տրամադրել նաև այն զինծառայողներին, որոնց կյանքին կամ առողջությանը վնաս է հասցվել հակառակորդի նախահարձակ գործողության արդյունքում: «[url=https://armenpress.am/arm/news/1009942.html]Արմենպրես[/url]»-ի հաղորդմամբ՝ «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ նիստում ներկայացրեց ՀՀ պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը: Առաջինից երկրորդ ընթերցմամբ քննարկման ընթացքում նախագծի վերաբերյալ որևէ առաջարկություն չի ստացվել: «Նախագիծը, հավանության արժանանալու դեպքում, հնարավորություն կտա հիմանդրամաի շահառուներ համարել նաև այն զինծառայողներին, որոնք կյանքին և առողջությանը հասցված վնասը ստացել են ոչ միայն առաջնագծում հատուկ գործողություն կատարելու կամ մարտական գործողությունների ժամանակ, այլ նաև, երբ այդ վնասը պատճառվել է այլ վայրում` կլինի զորամասում, թե թիկունքում` հակառակորդի նախահարձակ գործողությունների արդյունքում»,-ասաց Բալայանը: Այսպիսով, շահառուների թիվը ավելանալու է 9-ով, հնարավոր է լինի մեկ-երկու ավելի դեպք:

Նմանատիպ նյութեր