211652_close_icon
views-count2438 դիտում article-date 22:28 24-03-2020

Մարտի 16-ից 22-ը հայտնաբերվել է ոչ սթափ 61 վարորդ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Մարտի 16-ից 22-ը ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողներն ուժեղացված ծառայություն իրականացնելով մայրաքաղաքում՝ պահպանվող հատուկ տարածք են տեղափոխել 88 մեքենա, որոնցից 14-ի վարորդները եղել են ալկոհոլի ազդեցության տակ, մի մեքենայի վրա տեղադրված է եղել ստանդարտին չհամապատասխանող ձայնազդանշանային սարքավորում, մյուսների վարորդները չեն ունեցել համապատասխան փաստաթղթեր կամ թույլ են տվել ճանապարհային երթևեկության կանոնների կոպիտ խախտումներ՝ վտանգելով երթևեկության այլ մասնակիցների կյանքն ու առողջությունը։ Հայտնաբերվել է նաև թաղանթապատված դիմապակիով 34 մեքենա։ Նույն ժամանակահատվածում մարզերում ուժեղացված ծառայություն են իրականացրել ճանապարհային ոստիկանության երկրորդ սպայական գումարտակի ծառայողները, որոնք պահպանվող հատուկ տարածք են տեղափոխել 69 մեքենա։ 47 վարորդ եղել է ոչ սթափ վիճակում։ Բացի այդ, հայտնաբերվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի՝ 24, թաղանթապատված դիմապակիով` 22, առանց համարանիշերի 1 տրանսպորտային միջոց։ [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր