211652_close_icon
views-count6960 դիտում article-date 17:41 19-03-2020

Աջարաբեթը 50 միլիոն դրամ է նվիրաբերել COVID-19-ի դեմ պայքարին

Աջարաբեթը ստեղծված իրավիճակին ընդառաջ որոշում է կայացրել ՀՀ Առողջապահության նախարարության համար բացված հաշվին փոխանցել 50 միլիոն դրամ՝ ի աջակցություն կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարի։ Նշված գումարն ընկերությունը տրամադրել է իր հետագա ակցիաների համար նախատեսված բյուջեից։ Նշենք նաև, որ Աջարաբեթն առաջինն է խաղային ընկերությունների շարքում, որ նվիրատվություն է կատարել։ ● Ընկերությունն իր ողջ գովազդային արշավն ուղղել է COVID-19-ի կանխարգելմանը և տարածմանը` ստեղծելով coronainfo.am կայքը, որտեղ Դուք կարող եք գտնել օգտակար խորհուրդներ և նորություններ վարակի տարածման վերաբերյալ։ ● Բացի այդ, ընկերությունը համընդհանուր սոցիալական պատասխանատվության որոշում է կայացրել մարտի 16-ից անցնել հեռահար աշխատանքի, սակայն ընկերության դրամարկղերը, լայվ չատը և առցանց աջակցության ծառայությունը գործում են բնականոն կերպով և հասանելի են բոլոր գործարքների համար։ ● Ի հավելումն՝ Աջարաբեթն այս ողջ ընթացքում ախտահանման միջոցառումներ է իրականացրել գլխամասային գրասենյակում և բոլոր մասնաճյուղերում։ Կարևորը Ձեր առողջությունն է։ Կարևորը բոլորի առողջությունն է։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 14+
14+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր