Նիկոլ Փաշինյանն ուղերձով դիմում է քաղաքացիներին. Ուղիղ
Նիկոլ Փաշինյանն ուղերձով դիմում է քաղաքացիներին:
«Քննարկում ենք մեր հրատապ անելիքները՝ նոր սահմանափակումների պայմաններում։ Այսօր երեկոյան ուղերձով կդիմեմ ժողովրդին»,-գրել էր Փաշինյանը։
Հիշեցնենք, որ գիշերը վարչապետը հայտնել էր կորոնավիրուսի հաստատված ևս 41 դեպքի մասին և տեղեկացրել, որ այսօր առավոտից առնվազն 1 շաբաթով կդադարեցվի ռեստորաններն ու սրճարանները, ինչպես նաև շինարարական աշխատանքները, արդյունաբերական որոշ ձեռնարկությունների գործունեությունը:
Ընդհանուր առմամբ՝ ՀՀ-ում այս պահին կա կորոնավիրուսի գրանցված 235 դեպք: