2544 դիտում
19:58 24-03-2020
Ռոբերտ Քոչարյանի պաշտպանը դիմել է ՄԻՊ-ին և ԲԴԽ-ին. Tert.am
[url=https://www.tert.am/am/news/2020/03/24/Kocharyan/3244915?fbclid=IwAR3cJRrMSbZd7rBM37nPzMrzR9DfliOgfwjSbGrCGGT-wMMXQMdOTDXzMYs]Tert.am[/url]-ը գրում է. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արամ Վարդևանյանը դիմել է Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին և ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանին։
Պաշտպանը տեղեկացրել են, որ իր դիմումներն ստացվել են և մուտք են արվել համապատասխան աշխատակազմերում։ Երկու գրություններն էլ վերաբերում են Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանին ներկայացված՝ Ռ․ Քոչարյանին անձնական երաշխավորությամնբազատ արձակելու միջնորդությունը քննելու շուրջ ստեղծված իրավիճակին։
ՄԻՊ-ին ուղղված դիմումի մեջ Վարդևանյանը նշել է, որ ներկայացված միջնորդության շուրջ ստեղծված վիճակը Ռոբերտ Քոչարյանի իրավունքների խախտման հերթական դրսևորումն է, և անհրաժեշտ է դրա հետ կապված անհապաղ գործողություններ ձեռնարկել։
ԲԴԽ-ին ուղղված դիմումի մեջ Արամ Վարդևանյանն աևրձանագրել է ստեղծված իրավիճակի համակարգային խնդիրը։ Այսօր պաշտպանը ևս մեկ անգամ կապ է հաստատել դատարանի աշխատակազմի հետ, որտեղ նրան կրկին պատասխանել են, որ դատավոր Աննա Դանիբեկյանը վատառողջ է և այլ տեղեկության չեն տիրապետում։
Նշենք, որ երեկ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը հրաժարվեց մակագրել Ռոբերտ Քոչարյանի կալանավորումն անձնական երաշխավորությամբ փոխարինելու միջնորդությունը այլ դատավորի, պատճառաբանելով, որ սույն քրեական գործը գտնվում Ա․ Դանիբեկյանի վարույթում և միջնորդությունը գտնվում է բացառապես իր լիազորությունների շրջանակում։
Մանրամասներն՝ [url=https://www.tert.am/am/news/2020/03/24/Kocharyan/3244915?fbclid=IwAR3cJRrMSbZd7rBM37nPzMrzR9DfliOgfwjSbGrCGGT-wMMXQMdOTDXzMYs]այստեղ[/url]
Նմանատիպ նյութեր
2205 դիտում
14:28 12-08-2019
Ռոբերտ Քոչարյանի աջակիցների ակցիան ԲԴԽ-ի դիմաց. ուղիղ. Tert.am
2536 դիտում
17:32 03-06-2019
ԲԴԽ-ն արձագանքել է Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանի հայտարարությանը
Այս բաժնից
1447 դիտում
15:39 16-01-2025
Սամվել Բաբայանի կուսակցությունը հրաժարվել է միանալ Արցախի ԱԺ-ի հայտարարությանը
979 դիտում
15:18 16-01-2025
Սահմանվել է ընտանեկան բռնության ենթարկվածներին ժամանակավոր աջակցության հաշվեհամարի բացման և տնօրինման կարգը