ԲԿՄԱ-ի ֆուտբոլիստը ընկերուհուն զուգարանի թղթերով ծաղկեփունջ է նվիրել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Մոսկվայի ԲԿՄԱ-ն կորոնավիրուսի վերաբերյալ երգիծական տեսանյութ է հրապարակել:
Ըստ սյուժեի, բանակայինների պաշտպան Վադիմ Կարպովը ծաղկի խանութում իր ընկերուհու համար ծաղկեփունջ է պատվիրում: Դրանից հետո ֆուտբոլիստի ընկերուհուն ծաղկեփունջ են առաքում՝ զուգարանի թղթերով և մի տուփ ձավար:
«Բոլորի համար այս բարդ ժամանակներում առանց հումորի հնարավոր չէ: Խնդրում ենք, պահպանել հանդարտություն և խուճապի մի տրվեք: Ամեն ինչ լավ կլինի», նշված է ակումբի հաղորդագրության մեջ: