Պուտինը Կարին Կնայսլի հարսանիքին նրան ծաղկեփունջ է նվիրել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ավստրիայի արտգործնախարար Կարին Կնայսլի հարսանիքին նրան ծաղկեփունջ է նվիրել: Ի պատասխան հարսնացուն երեք անգամ հյուրի այտերն էր համբուրել:
Ռուս նախագահը ավստրիական Գրաց քաղաք է ժամանել այսօր՝ մասնակցելու Կարին Կնայսլի և նրա փեսացուի՝ գործարար և ֆինանսիստ Վոլֆգանգ Մեյլնիգների հարսանյաց արարողությանը:
Հարսանիքը տեղի է ունեցել Gasthaus Tscheppe an der Weinstraße ռեստորանում՝ Շտրիայի դաշնային շրջանի հարավում:
Նշենք, որ հարսանիքից անմիջապես հետո Պուտինը կմեկնի Բեռլին՝ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ հանդիպման: