Արցախը պատրաստ է ընտրություններին. երկրի ողջ տարածքում մեծածավալ աշխատանք է իրականացվում. «Փաստ»
«Փաստ» թերթը գրում է. ««Փաստ» թերթի տեղեկություններով, Արցախում կայանալիք ընտրություններին ընդառաջ, երկրի ողջ տարածքով նախապատրաստական մեծ աշխատանքներ և համապատասխան գործընթացներ են իրականացվում:
Արցախի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը առողջապահության նախարարության հետ համատեղ համալիր միջոցառումների շարք է իրականացնում քվեարկության օրը հնարավոր առողջապահական սպառնալիքները կանխելու և ընտրությունների օրվա հրամայականին համահունչ ընտրություն կազմակերպելու համար:
Արցախի առողջապահության նախարարությունն արդեն իսկ հայտնել է, որ մինչ այս պահը վարակի տարածման դեպքեր չեն արձանագրվել, և դրա հետ կապված ամեն ինչ վերահսկվում է:
Ըստ Արցախից եկող տեղեկությունների, երկրում հսկողության ուժեղացման և կանխարգելիչ մեծածավալ աշխատանք է իրականացվում»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]