1783 դիտում
09:49 24-03-2020
Արցախում գլխավոր նպատակն է կանխել համաճարակի թափանցումը․ «Հայաստանի Հանրապետություն»
«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Գերատեսչական հանձնաժողովի նախագահ, պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանի խոսքով` չնայած երկրում նոր կորոնավիրուսով վարակման դեպք չի գրանցվել, սակայն կարծում է, որ եղած հնարավորություններն առավել արդյունավետ օգտագործելու դեպքում, կարելի է դիմակայել սպառնալիքին և բացասական ազդեցությունները մեղմելու ուղղությամբ առավել գործուն միջոցներ ձեռնարկել:
Տնտեսական հնարավոր դժվարությունները հաղթահարելու նպատակով, հանձնաժողովը որոշել է վերանայել շահառուների նկատմամբ Արցախի ներդրումային, գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամների կողմից իրականացվող քաղաքականությունը: Մասնավորապես որոշում է կայացվել հիմնավոր տնտեսական դժվարություններ ունեցող շահառուների կողմից` հիմնադրամների հանդեպ ունեցած պարտավորությունների մարման ժամանակացույցերով նախատեսված հիմնական վճարումները չիրականացնելու դեպքում, այդ գումարները չհաշվարկել:
Առողջապահության նախարար Արայիկ Բաղրյանը հավաստիացնում է, որ պահեստավորված բժշկական հանդերձանքով և հակավիրուսային դեղամիջոցներով հնարավոր է մինչև երեք ամիս կանխարգելիչ միջոցառումներ իրականացնել և բժշկական նոր պարագաների ու ախտահանիչների ներկրումը շարունակվում է: Ըստ նախարարի, տեղում ևս որոշ ախտահանիչներ են արտադրվում: Մասնավորապես` Ստեփանակերտի կոնյակի գործարանում թողարկվող ախտահանիչները մատակարարվում են պաշտպանության բանակ»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
6500 դիտում
15:40 22-01-2020
Հայաստանում ՉԺՀ-ից կորոնավիրուսի թափանցումը բացառելու համար դիտարկվում են բոլոր տրանզիտ ուղիները
34583 դիտում
15:22 23-02-2020
Մեղրու անցակետի ժամանակավոր փակումը դիտարկվում է որպես կորոնավիրուսի թափանցումը կանխելու տարբերակ
Այս բաժնից
1378 դիտում
08:55 25-01-2025
«Սա Հայաստանի իշխանությունների ողբերգական ձեռագիրն է, որի հետևանքները 2020 թվականից տեսնում ենք». «Փաստ»
1315 դիտում
07:40 25-01-2025
Կարևորը՝ մարդկանց կյանքն ավելի բարդացնեն. «Փաստ»
7771 դիտում
17:51 24-01-2025
Միջազգային փոխանցումներ դեպի ԱՄՆ և Եվրոպա՝ լավագույն սակագներով