211652_close_icon
views-count6389 դիտում article-date 15:42 23-03-2020

Տիգրան Սարգսյանը նշանակվել է Եվրասիական զարգացման բանկի վարչության նախագահի տեղակալի պաշտոնում

Եվրասիական զարգացման բանկի վարչության նախագահի տեղակալ է նշանակվել Տիգրան Սարգսյանը։ Այս մասին հայտնեցին բանկի լրատվական ծառայությունից։ Տիգրան Սարգսյանը 2016-2020 թթ․ եղել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ, 2008-2014 թթ․՝ ՀՀ վարչապետ, իսկ 1998-2008 թթ․՝ ՀՀ ԿԲ նախագահ։ Եվրասիական զարգացման բանկը ֆինանսական կազմակերպերպություն է, որը հիմնադրել են ՌԴ-ն ու Ղազախստանը՝ 2006թ․ հունվարին։ Կազմակերպության նպատակը մասնակից պետություններում շուկայական տնտեսության զարգացմանը, նրանց կայուն տնտեսական աճին ու փոխադարձ առևտրա- տնտեսական կապերի զարգացմանն աջակցությունն է։ Կազմակերպության կանոնադրական կապիտալը 7 միլիարդ ԱՄՆ դոլար է։ Եվրասիական զարգացման բանկի մասնակից պետություններ են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, ՌԴ-ն և Տաջիկստանը։

Նմանատիպ նյութեր