211652_close_icon
views-count10411 դիտում article-date 18:27 22-03-2020

Արփինե Հովհաննիսյան. Չի կարելի մարդկանց դատապարտել ազատազրկման անորոշ ու կիսատ-պռատ կանոնների խախտման համար

ՀՀ արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Ինչպես գիտեք, ԱԺ վաղը երկրորդ ընթերցմամբ կնախատեսի պատասխանատվություն այն բոլոր անձանց համար, ովքեր կխախտեն ինքնամեկուսացման կամ մեկուսացման պահանջները` սահմանելով ընդհուպ մինչև հինգ տարվա ազատազրկում: Բացի այդ ԶլՄ-ների, ֆիզիկական ու իրավաբանական անձանց համար նախատեսվում են սահմանափակումներ արտակարգ դրության ժամանակ սահմանված տեղեկատվության հրապարակման եւ տարածման համար: Այս կապակցությամբ երկու դիտարկում` 1. Միջազգային փորձի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ չափազանց հազվադեպ դեպքերում է (ըստ մեր ուսումնասիրության միայն Լատվիան), որ սահմանվում է քրեական պատասխանատվություն հենց արտակարգ դրության ռեժիմի խախտման համար: Որպես կանոն, քրեական օրենսգրքերը սահմանում են ավելի համակարգային լուծումներ` օրինակ վարակիչ հիվանդությունների կանխարգելման պահանջների խախտման համար: Կարծում եմ` միջազգային փորձի ուսումնասիրությունը օգտակար կլինի, եթե կառավարությունը հատվածական լուծումների փոխարեն ցանկանում է ունենալ ամբողջական լուծումներ: Չի կարելի մարդկանց դատապարտել ազատազրկման անորոշ ու կիսատ-պռատ կանոնների խախտման համար։ 2. Սեփական վախերի և անվստահության բեռը զանգվածային լրատվության միջոցների վրա բարդել չի կարելի։ Բավական է ուսումնասիրել այլ երկրներում կորոնավիրուսով պայմանավորված արտակարգ դրության ռեժիմերի սահմանափակումները, որպեսզի պարզ դառնա, թե խոսքի ազատության պաշտպանության առումով ինչպիսի նահանջ ենք գրանցում: Խուճապի դեմ պայքարը զլմ-ների անհամաչափ արգելքներ սահմանելով` ավելի մեծ խուճապի հիմք է, քանի որ որոշ ժամանակից սկսած քաղաքացիների մոտ ձևավորվելու են կասկածներ, որ կառավարությունը« դրակոնյան կանոններով» փորձում է իրենից թաքցնել կարևոր տեղեկատվություն, մինչդեռ խուճապի չմատնվելու համար ամենաէական պայմաններից է քաղաքացիների վստահությունը կառավարության հանդեպ: Ուսումնասիրությունը՝ մեր ՀԿ էջում, ինչպես նաեւ մեկնաբանության մեջ։ վաղը երկորդ ընթերցմամբ կնախատեսի պատասխանատվություն այն բոլոր անձանց համար, ովքեր կխախտեն ինքնամեկուսացման կամ մեկուսացման պահանջները` սահմանելով ընդհուպ մինչև հինգ տարվա ազատազրկում: Բացի այդ ԶլՄ-ների, ֆիզիկական ու իրավաբանական անձանց համար նախատեսվում են սահմանափակումներ արտակարգ դրության ժամանակ սահմանված տեղեկատվության հրապարակման եւ տարածման համար: Այս կապակցությամբ երկու դիտարկում` 1. Միջազգային փորձի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ չափազանց հազվադեպ դեպքերում է (ըստ մեր ուսումնասիրության միայն Լատվիան), որ սահմանվում է քրեական պատասխանատվություն հենց արտակարգ դրության ռեժիմի խախտման համար: Որպես կանոն, քրեական օրենսգրքերը սահմանում են ավելի համակարգային լուծումներ` օրինակ վարակիչ հիվանդությունների կանխարգելման պահանջների խախտման համար: Կարծում եմ` միջազգային փորձի ուսումնասիրությունը օգտակար կլինի, եթե կառավարությունը հատվածական լուծումների փոխարեն ցանկանում է ունենալ ամբողջական լուծումներ: Չի կարելի մարդկանց դատապարտել ազատազրկման անորոշ ու կիսատ-պռատ կանոնների խախտման համար։ 2. Սեփական վախերի և անվստահության բեռը զանգվածային լրատվության միջոցների վրա բարդել չի կարելի։ Բավական է ուսումնասիրել այլ երկրներում կորոնավիրուսով պայմանավորված արտակարգ դրության ռեժիմերի սահմանափակումները, որպեսզի պարզ դառնա, թե խոսքի ազատության պաշտպանության առումով ինչպիսի նահանջ ենք գրանցում: Խուճապի դեմ պայքարը զլմ-ների անհամաչափ արգելքներ սահմանելով` ավելի մեծ խուճապի հիմք է, քանի որ որոշ ժամանակից սկսած քաղաքացիների մոտ ձևավորվելու են կասկածներ, որ կառավարությունը« դրակոնյան կանոններով» փորձում է իրենից թաքցնել կարևոր տեղեկատվություն, մինչդեռ խուճապի չմատնվելու համար ամենաէական պայմաններից է քաղաքացիների վստահությունը կառավարության հանդեպ: Ուսումնասիրությունը՝ մեր ՀԿ էջում, ինչպես նաեւ մեկնաբանության մեջ։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր