Չեխիայի ոստիկանությունը սկսել է տուգանել առանց դիմակի փողոց դուրս գալու համար
Չեխիայի մի շարք քաղաքներում քաղաքացիներին սկսել են տուգանել առանց պաշտպանական դիմակի փողոց դուրս գալու համար: Այս մասին հայտնել է Չեխիայի ոստիկանության ներկայացուցիչ Տոմաշ Կուրտան:
Նա հիշեցրել է, որ երկրում կորոնավիրուսի պատճառով կարանտին է մտցված և կառավարությունը խորհուրդ է տվել չլքել տները, սակայն փողոց դուրս գալու դեպքում պարտադիր պետք է դիմակ կրել: Նրանք, ովքեր անտեսել են այս խորհուրդը, արդեն տուգանվել են յուրաքանչյուրը 430 դոլարով:
Նշենք, որ Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշը արտակարգ դրություն էր հայտարարել դեռևս մարտի 14-ին: «Օտարերկրյա վտանգավոր գոտիների» բոլոր քաղաքացիների մուտքը երկիրը արգելափակված է:
Բացի այդ, չեխական դեսպանատները և վիզայի ծառայությունները դադարեցրել են շենգենյան վիզայի համար դիմումներ ընդունել: