211652_close_icon

Աննա Հակոբյան. Մեր ընտանիքի համար էլ է դժվար այս օրերին փակված մնալ տանը

views-count8632 դիտում article-date 19:22 21-03-2020
ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Շատերիդ պես, մեր ընտանիքի համար էլ է դժվար այս օրերին փակված մնալ տանը։ Հասկանում ու գիտակցում ենք, որ շատերդ կարոտել եք դասերը, ընկերներին, աշխատանքը, գարնանային Երևանում զբոսնելուն։ Մենք էլ ենք կարոտել։ Սակայն այս պահին անչափ կարևոր է մեր բոլորի բարձր գիտակցությունը։ Ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակածների և մահերի ցուցանիշը սարսափելի է։ Բարեբախտաբար, մեր երկրում մահվան դեպք չի գրանցվել, սակայն վարակվածների թիվն էլ մտահոգիչ է։ Հետևաբար, հանուն մեզ, հանուն մեր ընտանիքների, մեր երեխաների, մեր ծնողների, մեր ընկերների, մեր համաքաղաքացիների, մեր երկրի ու մեր ժողովրդի մնանք տանը, օգնենք բժիշկներին և պատկան մարմիններին ավելի արագ հաղթելու այս համաճարակին։ Օգնենք նրանց ավելի շուտ բնականոն կյանքի վերադառնալու ցանկությամբ։ Աստված պահպանի մեր երկիրը և մեր ժողովրդին։ Հ․Գ․ Լուսանկարը 2019 թվականի հունվարի։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր