«Երևան օփեն» միջազգային մրցաշարը կհետաձգվի
Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Մխիթար Հայրապետյանը հայտարարություն է տարածել, որտեղ տեղեկացրել է ս.թ. հունիսին նախատեսված «Երևան օփեն» միջազգային մրցաշարի հետաձգման մասին:
«Երևանի շախմատի ֆեդերացիայի այսօրվա նիստում որոշվեց հետաձգել հունիսի 9-19-ը անցկացվելիք «Երևան օփեն» շախմատի միջազգային մրցաշարը՝ ելնելով մի շարք երկրներում կորոնավիրուսի տարածումով պայմանավորված համաճարակաբանական
լարված իրավիճակով։
Ինչպես ավելի վաղ հայտարարել էինք, «Երևան օփեն-2020»-ը լինելու է Հայաստանում երբևէ անցկացված ամենամեծ ու ներկայացուցչական «Օփեն» մրցաշարը՝ տարբեր երկրներից ժամանած բարձրակարգ գրոսմայստերների մասնակցությամբ,-ասված է հաղորդագրության մեջ»:
[b]
ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և
սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ[/b]