3560 դիտում
18:35 20-03-2020
«Մարդկանց դժբախտությունը նրանց նկատմամբ սանկցիաներ կիրառելու հարմար առիթ չէ». Aravot.am
[url=https://www.aravot.am/2020/03/20/1100961/?fbclid=IwAR3DKkmEkXnvveu_uvoShzUBccPPT6jg8izq8WG2syVdr5E6lXy3OOfl1fI]Aravot.am[/url]-ը գրում է.
Ասում է իրավաբանական գիտությունների դոկտոր Գեւորգ Դանիելյանը.
–[b] Արտակարգ դրություն հայտարարելու մասին որոշմամբ նախատեսված մի շարք սահմանափակումներ, թերեւս, անմիջականորեն հանգեցնում են մարդու նկատմամբ բռնությամբ ուղեկցվող բժշկական միջամտությունների, նրան ազատությունից զրկելուն ուղղված հարկադրանք կիրառելուն եւ այլն։
Վերջին հաշվով, չեն բացառվում նաեւ մահվան դեպքերը։ Որքանո՞վ են այս միջոցառումները արդարացի եւ ինչպե՞ս է այս ողջ գործընթացը վերահսկվելու։
[/b]
– Այս հարցում պետք չէ անհարկի ծայրահեղությունների մեջ ընկնել, հավասարապես վտանգավոր են ինչպես անտեղի կաշկանդվածությունը, այնպես էլ անհիմն միջամտությունները։
Դեռ առաջին օրերին, արձագանքելով Կառավարության ներկայացուցիչների այն դիտարկումներին, թե օրենսդրությամբ նախատեսված չեն բավարար միջամտության հիմքեր, նկատել եմ, որ այդպիսի հիմքեր լիարժեք նախատեսված են, մասնավորապես յուրաքանչյուր վիրուսակրի կարելի է անարգել զրկել ազատությունից եւ ենթարկել հարկադիր բուժման, ավելին՝ դիտավորյալ կամ անզգույշ այլ անձանց առողջությանը վնաս պատճառելու համար նախատեսված է քրեական պատասխանատվություն։ Համամիտ եմ, որ հարկադրանք կիրառելը չպետք է դիտարկվի իբրեւ միակ սփոփիչ միջոց, եւ որեւէ ուշադրություն չդարձվի դրա իրականացման եղանակների վրա։
Նկատենք, որ խոսքը սոսկ ակամա վիրուսակիր դարձած եւ խնամքի կարիք ունեցող մարդկանց մասին է, ուստի նրանց նկատմամբ հարկադրանքի կիառումը չի կարող ուղեկցվել ցուցադրական շոուներով, նվաստացուցիչ միջոցներով՝ հընթացս խախտելով նրանց անձնական տվյալների գաղտնիության սահմանադրական պահանջը։
Վերահսկողության կտրվածքով խնդիրներ կան, քանի որ այս դեպքում մերձավոր ազգականները, որպես կանոն, զրկված են անմիջական շփումների հնարավորությունից եւ յուրաքանչյուր անցանկալի արդյունք, ելք կարող է կասկածի տեղիք տալ, ուստի, կարծում եմ, մի կողմից՝ հարկ է անվտանգության կանոնների պահպանմամբ ապահովել որոշակի վիրտուալ հաղորդակցություն, մյուս կողմից՝ ներդնել արդյունավետ ու մասնագիտացված հասարակական վերահսկողության գործիքակազմ։
[b]– Հնարավոր վարակակիրներին մեկուսացնելու եւ հարկադիր բուժում իրականացնելու համար, հաճախ պետք է լինում, հակառակ այդ մարդկանց կամքի, մտնել նրանց բնակարանները, դա չի՞ համարվում Սահմանադրությամբ նախատեսված բնակարանի անձեռնմխելիության խախտում։ [/b]
– Ինչպես վիրուսակիրներին հարկադրաբար առանձնացնելու եւ բուժելու, այնպես էլ բուժհաստատություններ նրանց տեղափոխելու նպատակով կարելի է մուտք գործել բնակարան, դա եւս նախատեսված է Սահմանադրությամբ, մասնավորապես՝ բնակարանի անձեռնմխելիության իրավունքը կարող է սահմանափակվել օրենքով` առողջության եւ այլոց հիմնական իրավունքների եւ ազատությունների պաշտպանության նպատակով (32-րդ հոդվածի 2-րդ մաս)։ Ինչ խոսք, բնակարանի անձեռնմխելիության իրավունքը մարդու հիմնական իրավունքներից լինելով հանդերձ որեւէ կերպ չպետք է ընկալվի ու ձեւական չափանիշներով կիրառվի հենց իր դեմ, այլ պետք է գործի բացառապես սեփականատիրոջ եւ այլոց իրավունքների պաշտպանության ասպեկտով։ Հաճախ բնակարան մուտք գործելը շփոթում են բնակարանի խուզարկության հետ, ինչը թույլատրվում է բացառապես դատարանի որոշմամբ։ Օրինակ, կասկածյալին ձերբակալելու նպատակով կարելի է մուտք գործել բնակարան, սակայն այն չպետք է վերածվի խուզարկության եւ այլ անկանխատեսելի դրսեւորումների։ Որեւէ կերպ չի կարող իրավաչափ եւ, ընդհանրապես, ցանկացած տեսանկյունից արդարացի համարվել անձի ձերբակալման համար բնակարան մուտք գործելը, եթե չեն պահպանվում համաչափության տարրական պահանջները։ Ինձ համար, որպես մասնագիտական որոշակի կենսափորձ ունեցող մարդու, հատկապես, տարակուսանքի տեղիք է տալիս այն, որ երբեմն այդպիսի հնչեղ միջոցառումները որեւէ արդյունք չեն գրանցում այն պարզ պատճառով, որ իրագործվում են այն ժամանակ, երբ փնտրվող կասկածյալը պարզապես տանը չի լինում, հետեւությունները թողնենք ընթերցողին։ Այսպիսով, բնակարան մուտք գործելը եւս նախատեսված է Սահմանադրությամբ, իսկ կոնկրետ համաճարակի դեպքում, ինչը արտակարգ իրավիճակի ցուցիչ է, վիրուսակիր անձին տեղափոխելու նպատակով բնակարան մուտք գործելը բխում է «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» օրենքի 21-րդ հոդվածից։
Մանրամասները՝ [url=https://www.aravot.am/2020/03/20/1100961/?fbclid=IwAR3DKkmEkXnvveu_uvoShzUBccPPT6jg8izq8WG2syVdr5E6lXy3OOfl1fI]այստեղ[/url]
Նմանատիպ նյութեր
6049 դիտում
21:00 30-06-2019
Գևորգ Դանիելյան. Կադրային ջարդը դիտարկվեց իբրև հարմար առիթ՝ ինձ «վեթինգի» ենթարկելու համար. Aravot.am
1555 դիտում
09:15 12-05-2021
Սանկցիաներ կկիրառվեն բացառապես ընտրական գործընթացին մասնակից սուբյեկտների նկատմամբ․ «Իրավունք»
Այս բաժնից
634 դիտում
19:15 23-11-2024
Ադրբեջանի դատախազությունը Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբանին թույլ չի տվել այցելել Բաքու
946 դիտում
18:21 23-11-2024
Նիկոլի ինքնահարցազրույցները գնալով էլ ավելի անորակ են դառնում՝ մեր երկրի կշռին համապատասխան․ Աշոտյան