211652_close_icon
views-count3272 դիտում article-date 14:40 20-03-2020

ԿԲ-ն կոչ է անում վճարումներն իրականացնել անկանխիկ

ՀՀ կենտրոնական բանկը դրամի միջոցով կորոնավիրուսի հնարավոր տարածումը կանխելու նպատակով կոչ է անում վճարումներն իրականացնել անկանխիկ, բացi այդ նախաձեռնել է հին թղթադարմները նորով փոխարինելու գործողություններ: «[url=https://armenpress.am/arm/news/1009381.html]Արմենպրես[/url]»-ի փոխանցմամբ`այս մասին հայտնեց ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի անդամ Արթուր Ստեփանյանը` արտակարգ դրության պայմաններում գնաճի և մակրոտնտեսական կայունության թեմայով ասուլիսում: «Մարտի սկզբին հանդես եկանք հայտարարությամբ` կոչ անելով քաղաքացիներին, որ իրենց առևտուրը հին թղթադրամներով անեն, դրանք գան բանկեր, և ԿԲ-ն բանկերի հետ համագործակցությամբ այդ հին թղթադրամները փոխարինի նոր չօգտագործված թղթադրամներով: Այդ գործընթացը միանգամից անել հնարավոր չէ, որովհետև բավականին շատ կանխիկ վճարումներ կան: Դրա համար մենք կոչ ենք անում առցանց, անկանխիկ վճարումներ իրակացնել` այդ ձևով հնարավորինս զերծ մնալով կանխիկ դրամի հետ շփվելուց»,-ասաց Ստեփանյանը:

Նմանատիպ նյութեր