8104 դիտում
21:13 19-03-2020
Կորոնավիրուսի տարածման ռիսկերը նվազեցնելու նպատակով հերթում պահպանել մեկ մետր հեռավորություն. Հայփոստ ՓԲԸ
Կորոնավիրուսի տարածման ռիսկերը նվազեցնելու նպատակով այսօր՝ մարտի 19–ին, Հայփոստ ՓԲԸ–ն հանդես է եկել հայտարարությամբ։
«Սիրելի հայրենակիցներ, կորոնավիրուսի տարածման ռիսկերը նվազեցնելու նպատակով, Հայփոստ ՓԲԸ փոստային բաժանմունք այցելելիս, խնդրում ենք պահպանել հետևյալ կանոնները.
Սպասել դրսում,
Հերթում պահպանել մեկ մետր հեռավորություն,
Փոստային բաժանմունք մտնել հերթականությամբ,
Ներսում կանգնել սպասարկման սեղանից հնարավորինս հեռու:
Հարգելի թոշակառուներ և նպաստառուներ, կենսաթոշակների և նպաստների վճարումները կիրականացվեն բացառապես տուն առաքելու միջոցով: Խնդրում ենք կենսաթոշակների և նպաստների համար փոստային բաժանմունք չայցելել: Պատճառված անհարմարությունների համար հայցում ենք Ձեր ներողամտությունը»։
Նմանատիպ նյութեր
12571 դիտում
22:38 26-03-2020
Երևանի սուպերմարկետները հատուկ նշումներով ուղղորդում են հաճախորդներին հերթում պահպանել հեռավորություն
Այս բաժնից
706 դիտում
14:51 23-12-2024
Դատախազությունն ընթացք է տվել Տարոն Չախոյանի գործողությունների վերաբերյալ Թագուհի Թովմասյանի հաղորդմանը
685 դիտում
13:56 23-12-2024
Այդ քայլերը լինելու են ռադիկալ. Ավինյանը՝ Երևանում օդի որակի բարելավման մասին