7263 դիտում
13:08 16-03-2020
Կորոնավիրուսի վարակի տարածման հավանականությունը նվազեցնելու նպատակով, մարտի 17-ից կփակվի Երևանի քաղաքապետարանի գլխավոր մասնաշենքում գործող «Մեկ պատուհան» գրասենյակը
Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել, որում ասվում է.
«Հարգելի քաղաքացիներ,
Առողջապահության նախարարության առաջարկով, կորոնավիրուսի վարակի տարածման հավանականությունը նվազեցնելու նպատակով, մարտի 17-ից կփակվի Երևանի քաղաքապետարանի գլխավոր մասնաշենքում (Արգիշտի 1) գործող «Մեկ պատուհան» գրասենյակը։
Քաղաքացիների դիմումների ընդունումը կկազմակերպվի Երևանի քաղաքապետարանի Բյուզանդի 1/3 հասցեում գործող մասնաշենքում։
Կդադարեցվեն քաղաքացիների ընդունելությունները ստորաբաժանման ղեկավարների և վարչական շրջանների աշխատակիցների կողմից։
Կչեղարկվի քաղաքապետարանի և վարչական շրջանների աշխատակիցների մասնակցությունը ցանկացած բնույթի հավաքներին, նիստերին, միջոցառումներին՝ բացառությամբ այն դեպքերի, եթե դրանք անցկացվում են հեռակա կարգով։
Վարչական իրավախախտման վերաբերյալ գործերով հարուցված վարչական վարույթի լսումները հետաձգվում են։
Քաղաքացիներին կոչ ենք անում օգտվել քաղաքապետարանի պաշտոնական կայքում հասանելի առցանց գործիքներից՝ վճարումներ կատարելու և դիմումներ մուտք անելու համար։
Դիմումների համար՝ http://arcanc.yerevan.am/am/fast-app/ :
Հիշեցնենք նաև, որ Երևանի քաղաքապետարանում, ինչպես նաև բոլոր վարչական շրջաններում գործում են թեժ գծեր https://www.yerevan.am/am/hot-line/ :»։
Նմանատիպ նյութեր
8134 դիտում
21:13 19-03-2020
Կորոնավիրուսի տարածման ռիսկերը նվազեցնելու նպատակով հերթում պահպանել մեկ մետր հեռավորություն. Հայփոստ ՓԲԸ
940 դիտում
21:22 22-08-2024
Երևանի քաղաքապետարանի գլխավոր մասնաշենքում վերաբացվել է քաղաքացիների սպասարկման գրասենյակը
1345 դիտում
13:23 21-05-2020
Արտադրամասերում արտադրվող սննդի միջոցով վարակի տարածման հավանականությունը մոտ է զրոյի. Թորոսյան