211652_close_icon
views-count3732 դիտում article-date 22:56 19-03-2020

Մոսկվայի իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվեց Երևանում

Ոստիկանության ՔՈ գլխավոր վարչության և Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, մարտի 18-ին, ժամը 09.30-ին, Դրոյի փողոցի մի տնից բերման են ենթարկել 57-ամյա Արայիկ Հ.-ին, որը փետրվարի 21-ից ՌԴ Մոսկվա քաղաքի ՆԳՆՎ կողմից հետախուզվում էր ապօրինի ձեռնարկատիրության մեղադրանքով: Խափանման միջոցը՝ ստորագրություն: ` Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր