Ինչպիսի եղանակ է սպասվում Հայաստանում առաջիկա օրերին
[color=#CC0000]Հանրապետության տարածքում՝
[/color]
Մարտի 20-21-ն առանձին շրջաններում, 22-ի գիշերը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում ձյան տեսքով, հովտային շրջաններում անձրևի տեսքով, հնարավոր է նաև ամպրոպ։ Մարտի 22-ի ցերեկը, 23-24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ։
Օդի ջերմաստիճանը մինչև մարտի 24- ն աստիճանաբար կբարձրանա 6-8 աստիճանով։
[img]https://st0.shamshyan.com/editor/0744980001584624279946355.jpg[/img]
[color=#CC0000]Երևան քաղաքում՝[/color]
Մարտի 20-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, 21-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Մարտի 22-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
[img]https://st0.shamshyan.com/editor/0298050001584624289563886.jpg[/img]