211652_close_icon
views-count14833 դիտում article-date 00:04 19-03-2020

Կորոնավիրուսի հետ կապված Հայաստանն ամենալավ վիճակում գտնվող երկրներից է․ Նիկոլ Փաշինյան

Մենք այսօր ազնիվ, արդար մեզ մոտ տեղի ունեցող ամբողջ ինֆորմացիան հրապարակում ենք, այստեղ մեզ համար ռիսկեր է առաջանում։ Այս մասին «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդաշարին տված հարցազրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Արդյո՞ք մենք վստահ ենք, որ աշխարհի բոլոր երկրները նույնպիսի թափանցիկությամբ և ճշգրտությամբ հրապարակում են իրենց տվյալները։ Ես, որ նայում եմ վիճակագրությունները, այնքան էլ վստահ չեմ, որ բոլոր երկրներն են այս կանոնին հետևում։ Այստեղ մեզ համար ռիսկեր է առաջանում, շատ շուտով կարող է պարզվել, որ Հայաստանը կորոնավիրուսի ամենածանր վիճակում գտնվող երկիրն է, բայց իրականում մենք գիտենք, որ լրիվ հակառակն է»,- ասաց վարչապետը։ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ կորոնավիրուսի հետ կապված Հայաստանը բոլոր առումներով ամենալավ վիճակում գտնվող երկրներից է․ «Մինչև այս պահը եկեք, նայենք, տեսնենք՝ աշխարհի սուպերմարկետների ցուցափեղկերում ինչ վիճակ է, Հայաստանում ինչ վիճակ է»,- նշեց նա։ Վարչապետը Հայաստանում կորոնավիրուսի հաստատման դեպքերի աճը պայմանավորում է նաև առանց ախտանշանների դեպքերով․ «Այսինքն՝ մարդու մոտ չկա ոչ մի ախտանշան, բայց մենք հետևողականորեն գնացել ենք, մեծ թվով մարդկանց ենք ստուգել և հայտնաբերել ենք դեպքեր, որ մարդը կհիվանդանար, առանց որևէ միջամտության կբուժվեր, ինքն էլ չէր իմանա, որ կորոնավիրուսով հիվանդ է, բայց մենք այդ դեպքերը հայտնաբերել ենք»։

Նմանատիպ նյութեր