Ինչպիսի եղանակ է սպասվում Հայաստանում առաջիկա օրերին
[color=#CC0000]Հանրապետության տարածքում՝[/color]
Մարտի 19-ի գիշերը շրջանների զգալի մասում, 19-ի ցերեկը, 20-21-ն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում՝ ձյան տեսքով։ Մարտի 22-23-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, 18-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:
Օդի ջերմաստիճանը մարտի 19-ի ցերեկվանից մինչև մարտի 23-ը, այսօրվա համեմատ, աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով։
[img]https://st0.shamshyan.com/editor/0246516001584546579148892.jpg[/img]
[color=#CC0000]Երևան քաղաքում՝[/color]
Մարտի 19-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, բարձրադիր գոտում՝ թաց ձյան տեսքով։ Մարտի 19-ի ցերեկը և 20-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։
Մարտի 21-23-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
[img]https://st0.shamshyan.com/editor/0375503001584546590703452.jpg[/img]