211652_close_icon
views-count2405 դիտում article-date 23:27 18-03-2020

Արցախի Աժ սոցիալական և առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովը լսումներ կհրավիրի

Հաշվի առնելով հանրապետությունում նոր տեսակի կորոնավիրուսի վարակի ներթափանցման ու տարածման ռիսկերը՝ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի սոցիալական և առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովը, ԱԺ կանոնակարգ-օրենքի համաձայն, մարտի 20-ին՝ ժամը 15:00-ին, կհրավիրի լսումներ: Արցախի Հանրապետության ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժնի հաղորդմամբ՝ ոլորտի պատասխանատուների մասնակցությամբ կքննարկվեն վիրուսի ներթափանցման ու տարածման կանխարգելման աշխատանքների կազմակերպման հարցեր: Նախատեսվում է նաև հնարավոր սցենարների պլանավորում՝ պետական մարմինների միջև միասնական և փոխգործակցված արդյունավետ աշխատանքի կազմակերպման նպատակով: Լսումները կանցկացվեն Խորհրդարանի փոքր դահլիճում:

Նմանատիպ նյութեր