211652_close_icon
views-count26018 դիտում article-date 14:50 18-03-2020

Արարատի մարզի պոլիկլինիկաները կհերթապահեն շաբաթ, կիրակի օրերին

Նոր կորոնավիրուսային (COVID-19 ) հիվանդությամբ պայմանավորված` Արարատի մարզի բուժհաստատությունների պոլիկլինիկաներում շաբաթ, կիրակի օրերին շարունակում են իրականացնել հերթապահություն՝ 10:00-ից - 16:00-ն ընկած ժամանակահատվածում: Այս մասին Ֆեյսբուք» սոցիալական ցանցի էջում տեղեկացնում է Արարատի մարզպետարանը: «Հերթապահությունից հետո ևս, կորոնավիրուսային (COVID-19 ) հիվանդությանը վերաբերող հարցերի դեպքում, քաղաքացիները կարող են զանգահարել շուրջօրյա հեռախոսահամարներով: Մարզի ամբուլատոր-պոլիկլինիկական հաստատությունների շուրջօրյա հասանելի հեռախոսահամարներն են «Արտաշատ» ԲԿ-ի պոլիկլինիկա - 094-40-65-00, «Մասիսի» ԲԿ-ի պոլիկլինիկա - 093-83-93-08, «Վեդի» ԲԿ-ի պոլիկլինիկա - 093-24-94-64 «Արարատ» ԲԿ-ի պոլիկլինիկա - 041-50-51-71»,-ասված է հաղորդագրության մեջ:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր