15987 դիտում
09:37 18-03-2020
Դոնալդ Թրամփը կորոնավիրուսը «չինական» վիրուս է անվանել․ Չինաստանը վիրավորվել է․ «Ամերիկայի ձայն»
Չինաստանը դատապարտել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ կորոնավիրուսը որպես «չինական» վիրուս անվանելու համար։ Հաղորդում է [url=https://www.amerikayidzayn.com/a/5332813.html]«Ամերիկայի ձայնը»[/url]։
Չինաստանի արտգործնախարարության խոսնակ Գենգ Շուանգը վիրավորական է որակել նախագահ Թրամփի խոսքերը:
Հիշեցնենք, որ երկուշաբթի օրը ԱՄՆ նախագահն իր թվիթերյան գրառման մեջ նշել է, որ ԱՄՆ աջակցելու է բոլոր այն ոլորտներին, ներառյալ ավիաընկերություններին, որոնք տուժել են «չինական» վիրուսի արդյունքում:
Անցած շաբաթ նաև նախագահը թվիթերում տարածել էր մեկ այլ մեկնաբանություն, որը պարունակում էր «չինական» վիրուս որակումը:
ԱՄՆ Կոնգրեսում տեղի ունեցած լսումների ժամանակ այս հարցը ուղղվել է Հիվանդությունների վերահսկման ու կանխարգելման կենտրոնի ղեկավար Ռոբերտ Ռեդֆիլդին, ով համաձայնվել է, որ որակումը սխալ է, քանի որ հիվանդությունը սկսվելով, Չինաստանից հետո շարունակվել է այլ երկրներում:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն այս հիվանդությունը անվանել է COVID-19: Կազմակերպության նախագահն ընդգծել է , որ այս միջոցով հնարավոր է խուսափել որևէ այլ անվանումից, որը կարող է հնչել վիրավորական:
Նմանատիպ նյութեր
11564 դիտում
08:32 16-05-2018
Դոնալդ Թրամփը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին. «Ամերիկայի ձայն»
984 դիտում
10:18 07-07-2015
Դոնալդ Թրամփը՝ կրկին սկանդալի մեջ. նա ԱՄՆ-ն անվանել է «մեքսիկացի հանցագործների աղբանոց»
2836 դիտում
12:11 16-01-2017
Դոնալդ Թրամփը ՆԱՏՕ-ն անվանել է հնացած կառույց
Այս բաժնից
454 դիտում
08:37 23-04-2024
Գնել Սանոսյանը «գովերգում» է, իսկ իր տեղակալը համարում է միջազգային մեքենայությունների հեղինակ․ «Ժողովուրդ»
544 դիտում
08:24 23-04-2024
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ»