Երևանի Պատանի հանդիսատեսի թատրոնը առաջարկում է ազատ ժամանակն անցկացնել ներկայացումներ դիտելով
Երևանի Պատանի հանդիսատեսի թատրոնը առաջարկում է ազատ ժամանակն անցկացնել ներկայացումներ դիտելով: #ՄնաՏանը նախաձեռնության շրջանակներում առաջին անգամ ՊՀԹ-ն հնարավորություն է ընձեռում իր սիրելի ու հավատարիմ հանդիսատեսին առցանց տարբերակով դիտել ներկայացումները։
Թատրոնի մարքեթինգային նոր ռազմավարությունը մշակվել է թատրոնի հասարակայնության հետ կապերի գծով պատասխանատու Նարեկ Մանուչարյանի, գեղարվեստական ղեկավար Դավիթ Հարությունյանի և տնօրեն Էմին Թորոսյանի կողմից։ Մտահղացումը Նարեկ Մանուչարյանինն է։
Թատրոնի ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերով արդեն հեռարձակվել է «Շունն ու կատուն» ներկայացումը։ Այսօր էլ նախատեսված է «Փայտե մարդը» ներկայացման ցուցադրությունը:
Հիշեցնենք, որ ներկայացումները նախօրոք տեսագրվել են ու հեռարձակվում են ֆեյսբուքյան ուղիղ եթերով։ Թատրոնը խստորեն հետևում է առողջապահության նախարարության ցուցումներին։
Հետևելով ՊՀԹ-ի ֆեյսբուքյան[url=https://www.facebook.com/patanihandisates/?ref=br_rs] էջին [/url]կարող եք իմանալ ցուցադրության օրերն ու ժամերը։
[b]ՊՀԹ-ի մամուլի ծառայություն[/b]