211652_close_icon
views-count1532 դիտում article-date 19:26 17-03-2020

Դատական դեպարտամենտը հորդորում է քաղաքացիներին դատարան գնալ միայն ծայրահեղ անհրաժեշտությամբ պայմանավորված՝ դիմակներով և ձեռնոցներով

ՀՀ բոլոր դատարաններին այսօր՝ ժամը 12:00-ի դրությամբ, Դատական դեպարտամենտի կողմից բաժանվել են 50-ական դիմակ, 50-ական զույգ ձեռնոց, բավարար քանակի ալկոգել՝ դրա համար նախատեսված սարքավորումներով, և անհրաժեշտ ախտահանիչ նյութեր: Նշենք, որ այս առաջին խմբաքանակը նախատեսված է դատարանների գրասենյակների աշխատակիցների և դատական կարգադրիչների ծառայության համար: Ընթացիկ փուլում է դատարանների մյուս աշխատակիցներին վարակի կանխարգելման համար անհրաժեշտ միջոցներով և ախտահանիչ նյութերով ապահովելու գործընթացը: Դատական դեպարտամենտը հորդորում է մեր քաղաքացիներին դատարան գնալ միայն ծայրահեղ անհրաժեշտությամբ պայմանավորված՝ դիմակներով և ձեռնոցներով: Նշենք նաև, որ դատարաններում, ըստ անհրաժեշտության, իրացվում են նաև աշխատանքը հեռահար կազմակերպելու հնարավորությունները, դրանք են՝ գրավոր ընթացակարգերը, էլեկտրոնային կապի միջոցները, հեռախոսակապը: Հասարակական և քաղաքական գործունեությամբ զբաղվող, սոցհարթակներում ակտիվ գործունեություն ծավալող պաշտոնատար և ոչ պաշտոնատար անձանց հորդորում ենք պատշաճ զսպվածություն դրսևորել դատարանների մասին մեկնաբանություններ անելուց: Վստահեցնում ենք, որ Բարձրագույն դատական խորհուրդը և Դատական դեպարտամենտը 24 ժամյա ռեժիմով աշխատում են դատարանների բնականոն գործունեությունն ապահովելու, երկրում հաստատված արտակարգ ռեժիմի պայմաններում դատարաններն ախտահանելու և դատարանի աշխատակիցների և մեր քաղաքացիների առողջության անվտանգությունն ապահովելու ուղղությամբ: [b]Դատական դեպարտամենտ[/b]

Նմանատիպ նյութեր