211652_close_icon
views-count3499 դիտում article-date 13:58 17-03-2020

Հայաստանում ապրանքների պակաս չկա. ՏՄՊՊՀ-ն հորդորում է խելամիտ գնումներ կատարել

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովում ստեղծված է շուրջօրյա աշխատանքային խումբ ապրանքների գների և պաշարների մոնիտորինգ իրականացնելու համար: «[url=https://armenpress.am/arm/news/1008921.html]Արմենպրես[/url]»-ի հաղորդմամբ, ՀՀ կառավարություն հրավիրված ասուլիսում այս մասին նշեց ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը: Հանձնաժողովը ՊԵԿ-ից ամենօրյա ռեժիմով ստանում է տեղեկատվություն ՀԴՄ-ների, բուն փաստացի վաճառքների ծավալի, գների հետ կապված: Մոնիտորինգի են ենթարկվում հիմնականում շուկայի խոշոր տնտեսավարողները: «ՏՄՊՊՀ-ն տիրապետում է իրավիճակին: Այսօր, ամենայն հավանականությամբ, մենք որոշում կկայացնենք, բոլոր տնտեսավարող սուբյեկտներին կտանք զգուշացում: Կհորդորենք տնտեսավարող սուբյեկտներին դրսևսորել պատշաճ վարքագիծ: Պաշարների մասով ասեմ, որ դրանք ևս մոնիտորինգի են ենթարկվում, այս պահին կարող եմ վստահեցնել, որ անհանգստացնող երևույթներ չկան: Միայն խնդիրն օրական ֆիզիկական ծավալի ապահովումն է: Մեկ օրվա ընթացքում մեծ քանակի գնումներ են կատարվում, պետք է հասցնել, կարողանալ պահեստներից բերել խանութ»,-ասաց Գեղամ Գևորգյանը: Հայաստանում ցորենի, շաքարավազի, ձեթի, կարագի, թթվասերի և այլ ապրանքների հետ կապված խնդիր չկա: Գեղամ Գևորգյանը նշեց, որ ներկայում 44 անուն ապրանք են մոնիտորնիգի ենթարկում, ամենաշատը գնվել է նպարեղենը, պահեստներում կա մեծ պաշար, դրանից բացի, ճանապարհին է ապրանքների նոր խմբաքանակ: «Հորդորում ենք խելամիտ գնումներ կատարել: Հիշեք, որ այդ ապրանքներն ունեն ժամկետներ: Օրինակ, եթե գնում են 4 արկղ ձու, պետք է հիշել, որ այն ունի ժամկետ: Հարգելի բնակիչներ, գոնե ձվի մասով Հայաստանում ունենք ավելցուկ»,-ասաց Գեղամ Գևորգյանը: ՀՀ կառավարությունը Հայաստանում արտակարգ դրություն հայտարարելու որոշում ընդունեց: Որոշումը կայացվեց գործադիրի մարտի 16-ի նիստում՝ հաշվի առնելով աշխարհում և Հայաստանում նոր տիպի կորոնավիրուսի տարածման և այն Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից պանդեմիա որակվելու հանգամանքը: «Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ի ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ի ժամը 17:00-ն հայտարարել արտակարգ դրություն»,-նշված է ՀՀ կառավարության որոշման նախագծում:

Նմանատիպ նյութեր