211652_close_icon
views-count1406 դիտում article-date 15:52 17-03-2020

Բազումի ոստիկանները ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողի են հայտնաբերել

Ոստիկանության Բազումի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ մարտի 16-ին, ժամը 09.45-ին, Վանաձոր քաղաքի Աղայան փողոցի շենքերից մեկից Բազումի բաժին բերման է ենթարկվել 21-ամյա Արտյոմ Գ.-ն, որը 2018 թ. մարտի 28-ից ՌԴ Սվերդլովսկի մարզի քրեական պատիժների իրավաբանական վարչության կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 158-րդ հոդվածի (Գողությունը) մեղադրանքով: Խափանման միջոցը՝ կալանք: ` Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր