211652_close_icon
views-count4643 դիտում article-date 22:24 16-03-2020

Նման օրենսդրական փոփոխություններով ապականվում է Հեռուստատեսության և ռադիոյի մասին օրենքը. Գեղամ Մանուկյանը՝ վարկային կազմակերպությունների գովազդները ԶԼՄ-ներով արգելելու նախաձեռնության մասին

Եթե այդքան մտածում են քաղաքացիների անվտանգության մասին, թող բարի լինեն, ամբողջ Երևանը մաքրեն վարկային կազմակերպությունների թռուցիկներից, կամ օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գան այն մասին, որ շենքերի պատերին, խողովակներին վարկային հայտարարություններ փակցնելը քրեական հանցանք է: Այս մասին [url=https://www.tert.am/am/news/2020/03/16/manukyan/3237785?fbclid=IwAR0pK06QN174zMcqpL0DaBNlYaOK2baWXL4aSCFg3ohkAGwc_XD3Lg7JwjQ]Tert.am[/url]-ի հետ զրույցում ասաց «Երկիր մեդիա» հեռուստաընկերության լրատվական և հասարակական-քաղաքական հաղորդումների տնօրեն Գեղամ Մանուկյանը՝ խոսելով ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանի օրենսդրական նախաձեռնության մասին, որով առաջարկվում է արգելել վարկային կազմակերպությունների գովազդը հեռուստատեսությամբ, ռադիոյով և համացանցում: «Նախաձեռնության շարժառիթը չգիտեմ, բայց իրականում արդեն ավանդույթ է դարձել, որ ինչ-որ երևույթ նկատելով՝ ամեն մեկը փորձում է չմտածված օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալ, առանց շահագրգիռ շրջանակների՝ լրատվամիջոցների հետ խորհրդակցելու, առանց հետագա զարգացումներն ու բարդությունները հաշվի առնելու և այդպես հանպատրաստից, «փազզելային» օրենսդրական փոփոխություններով իրենք ուղղակի ապականում են Հեռուստատեսության և ռադիոյի մասին օրենքը»,- ասաց նա: Մանուկյանի խոսքով՝ սա լուրջ հարված է հեռուստաընկերություններին: Ըստ նրա՝ հեռուստաընկերություններ են եղել, որ տարիներ շարունակ բարձրաձայնել են թե՛ խաբված վարկառուների մասին, թե՛ վարկատու ընկերությունների գործողությունների մեջ եղած չարաշահումների մասին: «Տվյալ դեպքում պետք է վարկային կազմակերպությունների գործունեությունը կանոնակարգել, ոչ թե գովազդն արգելել: Այսպես ոչ թե հարց է կարգավորվում, այլ լրատվական դաշտում ֆինանսական աղբյուրների վերախմբագրում է տեղի ունենում»,- ասաց նա և հավելեց, որ առաջ բերված նախաձեռնությունն ամբողջությամբ կենտրոնացված է հեռուստատեսության և ռադիոյի վրա: Զուգահեռներ տանելով Հանրային հեռուստաընկերությանը գովազդ հեռարձակելու թույլտվություն տալու և հիմա արդեն որոշ գովազդների սահմանափակումներ իրականացնելու միջև՝ Մանուկյանը նշեց, որ «Վերգետնյա հեռարձակողների ասոցիացիան» հանդես է եկել հայտարարությամբ՝ դադարեցնել նման փոփոխությունների նախաձեռնությունների միակողմանի քննարկումները: Մանրամասներն՝ [url=https://www.tert.am/am/news/2020/03/16/manukyan/3237785?fbclid=IwAR0pK06QN174zMcqpL0DaBNlYaOK2baWXL4aSCFg3ohkAGwc_XD3Lg7JwjQ]այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր