211652_close_icon
views-count5090 դիտում article-date 20:33 16-03-2020

Իսպանացիները զայրացել են կարանտինը խախտող ռուս ֆուտբոլիստի վրա

Իսպանիայում զայրույթի ալիք է բարձրացել «Վալենսիայի» և Իսպանիայի հավաքականի կիսապաշտպան Դենիս Չերիշևի դեմ, որը առավոտյան նույնանուն քաղաքում վազքի է դուրս եկել փողոցներով, այն դեպքում, երբ քաղաքը կորոնիավիրուսի պատճառով փակ է կարանտինի համար: «Վալենսիան» ավելի վաղ հայտնել էր, որ թիմի հիմնական կազմի 5 խաղացող և մարզիչ վարակվել են կորոնավիրուսով: Վարակվել են ֆուտբոլիստներ Էզեկիել Գարայը, Էլյակիմ Մանգալյան և Խոսե Լուիս Գայան, ինչպես նաև մարզչական շտաբի երկու անդամ: Նրանք բոլորը մեկուսացված են և գտնվում են իրենց տանը: Չերիշևի հայրը՝ նախկին ֆուտոլիստ Դմիտրի Չերշևը, հայտնել է, որ թիմի բոլոր խաղացողներին արգելել են երկու շաբաթով դուրս գալ տներից: Ընդ որում, նա նշել է, որ կա մարզումների հատուկ ծրագիրը, սակայն այն տնային պայմաններում շատ բարդ է իրականացնել: Իսպանիայի կառավարությունը նախօրեին երկրում արտակարգ դրություն է հայտարարել, համաձայն որի քաղաքացիներին արգելվում է առանց հիմնավոր պատճառների դուրս գալ տներից: Թույլատրվում է դուրս գալ փողոց՝ միայն սննդի խանութներ, աշխատանքի և դեղատուն գնալու համար: Ներկա պահին Իսպանիայում վարակված է 7753 մարդ, որոնցից 291-ը մահացել են:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր