211652_close_icon
views-count18771 դիտում article-date 12:29 16-03-2020

Ավելի քան 300 ՀՀ քաղաքացիներ մեկուսացված են, ևս 300-ի համար տարածքներ ենք պատրաստել. Փաշինյան

Հայաստանում կորոնավիրուսի կասկածանքով մեկուսացվել է ավելի քան 300 մարդ: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջի ուղիղ եթերում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Այս պահին ավելի քան 300 մեր հայրենակից մեկուսացված է, ևս 300 քաղաքացու մեկուսացնելու համար տարածքներ ենք պատրաստել: Մենք քննարկեցինք և որոշեցինք, որ առայժմ մեկուսացման քաղաքականությունը պետք է շարունակել»,- ասաց Փաշինյանը: Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 30-ի: Հայաստանում կորոնավիրուսի հաստատված առաջին դեպքը գրանցվել էր մարտի 1-ին: Քաղաքացին Հայաստան էր եկել Իրանից: Նա արդեն ապաքինվել է և դուրս է գրվել: ՀՀ կառավարությունը մարտի 16-ին, ժամը 15:00-ին կքննարկի Հայաստանում արտակարգ դրություն հայտարարելու հարցը:

Նմանատիպ նյութեր