ՀՀ ԱԳՆ-ն՝ ՌԴ եւ Վրաստանի միջեւ քաղաքացիների տեղաշարժի ժամանակավոր դադարեցման վերաբերյալ
Կորոնավիրուսի տարածման վտանգից ելնելով՝ Վրաստանը և Ռուսաստանը մարտի 16-ից (նախնական տեղեկատվությամբ՝ 16։00-ից սկսած) ժամանակավորապես փակում են սահմանը և դադարեցնում քաղաքացիների տեղաշարժը։
Այս որոշումը չի տարածվում բեռնափոխադրումների, ինչպես նաև Վրաստանի ու ՌԴ այն քաղաքացիների վրա, որոնք ցանկանում են վերադառնալ հայրենիք։
[b]ՀՀ ԱԳՆ[/b]