211652_close_icon
views-count19985 դիտում article-date 21:08 15-03-2020

Տիգրան Ավինյան. Հայաստանը ձեռք է բերելու 15 րոպեում կորոնավիրուսը բացահայտող թեստեր, իսկ վարչապետը հանդես կգա կարևոր հայտարարությամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կարևոր հայտարարությամբ հանդես կգա։ Այս մասին ֆեյսբուքյան լայվով հայտնեց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: «Այսօր շարունակական կապի մեջ եմ եղել Էջմիածնի քաղաքապետի հետ եւ քաղաքապետարանի արդյունավետ աշխատանքների շնորհիվ կարող եմ վստահեցնել, որ հիմնական մարդաշատ միջոցառումները, որոնք նախատեսվում է անցկացնել Էջմիածին քաղաքում չեղարկվել են: Դրանք են` հարսանիքներ, կնունքներ, ծնունդներ եւ այլն: Այս աշխատանքը կկրի շարունակական բնույթ: Այս առումով վարչապետը հանդես կգա կարեւոր հայտարարությամբ եւ որոշակի լուրեր կարող եք ակնկալել»,-ասաց նա: Տիգրան Ավինյանը հայտնեց , որ շուտով Առողջապահության նախարարությունը ձեռք է բերելու Ռապիդ թեստեր, որոնք կարճ ժամակետում՝ 15 րոպեի ընթացքում հնարավորություն են տալու հաստատել կամ հերքել կորոնավիրուսի առկայությունը։ «Այս թեստերը իրականացվելու են մեր անցակետերում»,- նշեց նա նա։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր