Մնա տանը․ «Տաշիր» առևտրի կենտրոնը փակ կլինի
«Հարգելի՛ տնտեսվարողներ և այցելուներ, ցանկանում ենք տեղեկացնել, որ սույն թվականի մարտի 16-23-ը Տաշիր առևտրի կենտրոնը չի գործի։
Այս որոշումը բխում է հանրային շահերից, քանի որ մեզ համար առաջնայինը մեր ժողովրդի առողջությունն ու անվտանգությունն է:
Վստահ ենք, որ համընդհանուր պայքարի շնորհիվ կկարողանանք հաղթահարել կորոնավիրուսի հետագա սրընթաց տարածումը։
Բոլորիդ մաղթում ենք առողջություն»,-նշված է առևտրի կենտրոնի հայտարարության մեջ:
Ավելի վաղ հայտնել էինք, «Ռիո Մոլի», «Երևան Մոլի», «Դալմա Գարդեն Մոլի», «Մեգամոլ Արմենիա»-ի փակման մասին։