211652_close_icon
views-count5785 դիտում article-date 16:15 15-03-2020

Ի գիտություն արտահանող տնտեսվարողների. Վերին Լարսի մաքսակետում եղանակային պայմանների պատճառով առաջացել են մեքենաների կուտակումներ

Ուշադրություն Արտահանողներին տեղեկացնում ենք, որ Վերին Լարսի մաքսակետում եղանակային պայմանների պատճառով առաջացել են մեքենաների կուտակումներ: Այս խնդրով պայմանավորված՝ կուտակումներ են առաջանում նաև Հայաստանի և Վրաստանի սահմանային մաքսային անցակետերում: Այդ կապակցությամբ դիմում ենք տնտեսվարողներին հնարավոր դեպքերում որոշ ժամանակով նվազեցնելու բեռնափոխադրումները նշված ուղղությամբ: Մշտական օպերատիվ կապի մեջ լինելով մեր գործընկերների հետ՝ անմիջապես հանդես կգանք լրացուցիչ հայտարարությամբ, երբ եղանակային պայմանները թույլ տան վերադառնալ բնականոն բեռնափոխադրումներին: [b]ՀՀ Էկոնոմիկայի նախարարություն[/b]

Նմանատիպ նյութեր